Այս գաջեթը կօգնի հաղթել Apple-ին։
Ընկերության աշխատակիցները հայտնել են, թե ում համար է նախատեսված սարքը։ Google-ի աշխատակիցները բացահայտել են իրենց կորպորացիայի ծրագրերը՝ ընկերությունը ցանկանում է ստեղծել «Project Eleven»-ը՝ գաղտնի արտադրանք, որի մասին համեստ տեղեկատվություն է արտահոսել ցանց։
«Ի՞նչ է դա» հարցին ստույգ պատասխանը դեռ չկա: Հայտնի է միայն, որ գաջեթով զբաղվում է Fitbit ստորաբաժանումը (արտադրում է խելացի ժամացույցներ)։ Ըստ լուրերի՝ ընկերությունը 13 տարեկանից ցածր երեխաների համար կրելի գաջեթ է ստեղծում։
Նախագծի նպատակն է երեխայի մոտ առողջ հարաբերություններ ձևավորել սմարթֆոնի և սոցիալական ցանցերի հետ։ Միաժամանակ ՏՏ հսկան հետապնդում է սեփական շահերը։ Բանն այն է, որ Apple-ը զբաղեցնում է կրելի սարքերի շուկայի 30%-ը։
Google-ին դա դուր չի գալիս, ուստի այն կառուցում է հարմարանք, որը կօգնի հասնել Apple-ին: Փորձագետներն ասում են, որ հավանական է, որ սա այնպիսի խելացի ժամացույցը չիլինի, որին մենք սովոր ենք:
Սիրարփի Աղաբաբյան
168.am