Գարեջուրն արագացնում է ծերացման գործընթացները. սննդաբան
Դիտումներ՝ *
14:44 2022-11-11

Գարեջրի բոլոր տեսակները ջրազրկում են օրգանիզմը, ինչի հետևանքով ծերացման գործընթացներն արագանում են։ Ընդ որում՝ առավել վտանգավոր է համարվում քաղցր գարեջուրը։ Այս մասին գրում է Eat This, Not That! պորտալը՝ վկայակոչելով սննդաբան և Սննդի ու սննդաբանության ազգային ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռոքսանա Էհսանիին։

«Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքներն իրականում սննդարար չեն, և դրանց գործածությունը հարկավոր է սահմանափակել։ Սակայն դրանց հետ գարեջուր խառնելու դեպքում ստացվում է առողջության համար շատ վտանգավոր կոկտեյլ», – բացատրել է մասնագետը։

Քաղցր ալկոհոլային ըմպելիքներին փոխարինոզ այլընտրանքային տարբերակ կարող է դառնալ բաց գույնի գարեջուրը, որն ավելի քիչ քանակությամբ կալորիաներ, ածխաջրեր ու շաքարներ է պարունակում։ Այնուամենայնիվ անգամ բաց գույնի գարեջուրը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, քանի որ այն ևս կարող է առողջական խնդիրների հանգեցնել ու զգալի արագացնել ծերացման գործընթացը։