Աշնանը համադրեք սպիտակ և կարամելային գույները, ինչպես դա անում են ամենանորաձև ֆրանսուհիները
Դիտումներ՝ *
15:50 2022-11-10

Ֆրանսուհի նորաձևության ինֆլյուենսեր, բլոգեր Ժյուլի Ֆերերին ընտրում է հարմարավետ և պայծառ համադրություններ տաք և արևոտ աշնան համար: Վերջին վառ և տպավորիչ համադրությունը կարամելային ու սպիտակ գույների շեշտադրումն էր:

Ցերեկային զբոսանքի համար Ժյուլին ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, Massimo Dutti հավաքածուի տաք երանգով բաճկոն և սպիտակ տոպ։ Նա խելացիորեն լրացրել է տեսքը բաճկոնին համապատասխան կաշվե գոտիով, շագանակագույն լոֆերներով, խակի Saint Laurent պայուսակով, արևային ակնոցներով և ոսկյա զարդերով:

Ժյուլիի կերպարը բաղկացած է զգեստապահարանի տարրական իրերից։ Կարող եք հեշտությամբ կրկնել այս հանդերձանքն ինքնուրույն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված