Մասկն արգելել է այլ անվամբ թվիթերյան էջերը՝ սպառնալով արգելափակել դրանք «առանց նախազգուշացման»
Դիտումներ՝ *
12:03 2022-11-09

Գործարար Իլոն Մասկը Twitter-ում նոր կանոն է ներկայացրել, ըստ որի՝ «առանց նախազգուշացման» կարգելափակվեն բոլոր այն աքաունթները, որոնցում օգտատերերը ներկայանում են որպես այլ մարդիկ: Այդ մասին հայտնում է The Verge-ը։

Ըստ Մասկի, որը Twitter-ի սեփականատեր է դարձել 2022 թվականի հոկտեմբերին, եթե ավելի վաղ հարթակի ադմինիստրացիան կապ է հաստատել նման պրոֆիլների տերերի հետ և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին, ապա այժմ արգելքը կգործի ավտոմատ։ Ձեռնարկատերն ընդգծել է, որ դա հատկապես կարևոր է այս պահին, քանի դեռ Twitter-ում չի գործարկվել ստուգման նոր համակարգը։

Այդուամենայնիվ, նույնիսկ նրանք, ովքեր ստանում են հաշվի իսկությունը հաստատող կապույտ նշան, պետք է զգույշ լինեն: «Եթե փոխեք ձեր անունը, ժամանակավորապես կկորցնեք վերաֆիկացման նշանը»,- հայտարարել է Մասկը: