Նա գրում էր կանգնած, հիվանդ էր տուբերկուլյոզով և կատվին անվանել էր Ծխախոտ. 10 հետաքրքիր փաստ Քամյուի մասին
Դիտումներ՝ *
16:04 2022-11-08

1913 թվականի  նոյեմբերի 7-ին, ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող Ալբեր Քամյուն: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր գրողի մասին, որոնք գուցե չգիտեք:

1. Քամյուն առաջին աֆրիկացին էր, որ արժանացավ գրականության նոբելյան մրցանակի

Քամյուն Ալժիրից էր։ Նա մրցանակը ստացել է 1957 թվականին՝ «գրականության մեջ իր հսկայական ավանդի համար, որը բացահայտել է մարդկային խղճի կարևորությունը»։ Այդ ժամանակ Քամյուն 44 տարեկան էր։ Գրողների շրջանում Նոբելյան մրցանակի գոյության ընթացքում ավելի երիտասարդ դափնեկիր է եղել միայն Քիփլինգը (նա ստացել է մրցանակը 42 տարեկանում)։

2. Քամյուի հայրը զոհվել է պատերազմում, երբ որդին 1 տարեկան էր

Նրան մեծացրել են մայրն ու տատիկը, որոնք ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ «Մայրս աշխատում էր որպես հավաքարար, նա մասամբ խուլ էր և գրել-կարդալ չգիտեր», – ասել է Քամյուն:

3. Քամյուի առաջին կինը թմրամոլ էր

Նրանք ամուսնացել են, երբ երկուսն էլ 21 տարեկան էին։ Շուտով պարզվել է, որ աղջիկը չարաշահում է մորֆինը։ Երկու տարի անց զույգը բաժանվել է, իսկ ավելի ուշ Քամյուն ամուսնացել է երկրորդ անգամ։

4. Քամյուն սիրում էր ֆուտբոլ

«Կյանքիս ընթացքում ես ձեռք եմ բերել զգալի կենսափորձ, և կարող եմ վստահորեն ասել՝ բարոյականության և մարդու նշանակության մասին իմ ամբողջ գիտելիքների համար պարտական ​​եմ սպորտին։ Ես դա իմացա RUA-ի (Racing Universitaire d’Alger, ուսանողական ֆուտբոլային թիմ, որտեղ Քամյուն դարպասապահ էր) անդամ լինելով»,- ասել է Քամյուն: Դպրոցական տարիներին նա ֆուտբոլ էր խաղում, բայց դարպասի մոտ, որպեսզի կոշիկներն ավելի քիչ փչանան, քանի որ մայրը չէր կարող նոր կոշիկներ գնել որդու համար:

5. Այդ պատճառով բաց է թողնում համալսարանի 2 տարվա դասերը

6. Քամյուն իր կատվին անվանել է Սիգարետ («Cigarette»)՝ ի պատիվ սիրելի ծխախոտի

Քամյուն իր կյանքի ընթացքում շատ է ծխել։ Դժվար է գտնել գեթ մեկ լուսանկար, որտեղ նա առանց ծխախոտի է։ Նա նույնիսկ իր կատվին անվանել է «Սիգարետ» («Cigarette»)։

7. Քամյուն նույն կենդանաբանական այգին այցելել է 20 անգամ

Երբ Քամյուն Նյու Յորքում էր, 20 անգամ այցելել է Կենտրոնական կենդանաբանական այգի։

8. Քամյուն շատ էր սիրում եգիպտացորենի շիլա

Այս մասին պատմել է նրա կենսագիր Օլիվեր Թոդը։ Նա նշել է, որ Քամյուն հաճախ էր պատրաստում այն և անչափ սիրում էր։

9. Ալբեր Քամյուն գրքեր էր գրում կանգնած դիրքով

Ճիշտ այնպես, ինչպես Էռնեստ Հեմինգուեյը, Վլադիմիր Նաբոկովը և Վիրջինիա Վուլֆը:

10. Քամյուն մահացել է ավտովթարից՝ 46 տարեկանում

Մեքենան, որի ուղևորն էր Քամյուն, բախվել է ծառին. Քամյուն ծրագրում էր հանգստի մեկնել կնոջ ու երեխաների հետ, սակայն վերջին պահին ինքնակամ ընդունել է իր հրատարակչի առաջարկը և նստել մեքենան։ Գրողի գրպանում չօգտագործված գնացքի տոմս է հայտնաբերվել:

Մեջբերումներ հեղինակից

Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ, որը՝ սխալ:

**

Բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, անգամ նրանք, ովքեր երես են թեքում նրանից։

**

Եթե մարդ անգամ ունեցել է մեկ օրվա կյանք, ապա հարյուր տարի կկարողանա ապրել բանտում։ Չձանձրանալու համար նա կունենա բավականաչափ հիշողություններ։

**

Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին:

**

Կյանքը չարժի, որ նրա համար տանջվես։

**

Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան, սակայն դրա համար պետք է, որ մարդն իր զղջումով դառնա երեխա, որի հոգին դատարկ է և պատրաստ ընդունելու ամեն բան։

**

Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:

**

Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթին:

**

Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:

**

Անհանգստությունը թեթև զզվանք է ապագայից: