Samsung-ը հայտնել է, թե երբ Apple-ը կթողարկի իր առաջին ծալովի գաջեթը
Դիտումներ՝ *
11:10 2022-11-08

Samsung-ի բարձրագույն ղեկավարությունը հանդիպել է ընկերության մատակարարների հետ և քննարկել ծալվող սարքերի շուկայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է The Elec պորտալը։

Հարավկորեական հսկայի ներկայացուցիչները կիսվել են ապագայի իրենց կանխատեսմամբ՝ ասելով, որ Apple-ն այս շուկա դուրս կգա 2024 թվականից ոչ շուտ։ Միաժամանակ, ըստ Samsung-ի, Կուպերտինոյից ընկերության առաջին ծալովի սարքը կլինի ոչ թե iPhone սմարթֆոնը, այլ պլանշետը կամ նոութբուքը։

Այս կանխատեսումը համահունչ է CCS Insight վերլուծական ընկերության հոկտեմբերյան հայտարարությանը: Նրա փորձագետները վստահ են, որ երկու տարի անց Apple-ը կթողարկի ծալովի iPad՝ ի տարբերություն Samsung-ի, որը փորձարկումը սկսեց սմարթֆոններից ծալվող ձևի գործոնով:

«Այս պահին Apple-ի համար իմաստ չունի ծալվող iPhone կառուցել: Մենք հավատում ենք, որ նրանք կշրջանցեն այս միտումը և կփորձեն իրենց բախտը ծալովի iPad-ով»,- ասել է CCS Insight-ի վերլուծաբան Բեն Վուդը։

Սիրարփի Աղաբաբյան

168․am