Հարյուր տարի կրկնօրինակ համարվող կտավը պատկանում է հանրահայտ նկարչի վրձնին
Դիտումներ՝ *
18:31 2022-11-07

Հաագայի Բրեդիուսի թանգարանը հայտնաբերել է, որ իր հավաքածուի «Խաչվերաց» 100-ամյա կտավը նկարել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS):

Հաագայի թանգարանի տնօրեն Աբրահամ Բրեդուիսը ձեռք է բերել յուղաներկ նկարը գրեթե մեկ դար առաջ՝ կարծելով, հեղինակը Ռեմբրանդտն է: Սակայն 1969 թվականին եզրակացություն արվեց, որ հոլանդացի վարպետը հեղինակը չէ։ Այդ ժամանակվանից այն համարվում է կրկնօրինակ, որի օրիգինալը, ըստ նախկին եզրակացությունների, ցուցադրվում է Մյունխենում։

Բացահայտումն արել է Ժերուն Գալտայը՝ Բոյմանս-վան Բեյնինգենի թանգարանի անտիկ մշակույթի գլխավոր կուրատորը:

Դրանից հետո Բրեդիուսի թանգարանը Ռայքսթանգարանի հետ միասին սկսել է վերականգնումը։Ուսումնասիրությունը հաստատել է, որ նկարը նկարել է Ռեմբրանդտը 1642-1645 թվականներին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am