Նոր «Գոձիլա»-ն կթողարկվի հաջորդ տարի
Դիտումներ՝ *
11:57 2022-11-07

Ըստ The Hollywood Reporter-ի՝ կինոհրեշների արքան շուտով կվերադառնա էկրաններ։ Գոձիլան նոյեմբերի 3-ին նշել է իր ծննդյան 68-րդ տարեդարձը, այդ օրը Գոձիլայի համաշխարհային օրն է, և այդ առիթով ճապոնական Toho ստուդիան հայտարարել է, որ պատրաստում է ֆիլմաշարի բոլորովին նոր մաս, որը կթողարկվի ուղիղ մեկ տարի անց:

Ֆիլմը կլինի Գոձիլայի մասին առաջին ճապոնական ֆիլմը՝ 2016 թվականի «Շին Գոձիլա»-ից հետո: Նոր նախագիծը դեռ անանուն է, մանրամասներ չեն հաղորդվում։ Սակայն լեգենդար ճապոնական ստուդիան հայտնել է, որ ֆիլմը կնկարահանի վիզուալ էֆեկտների նկարիչ Տակաշի Յամազակին, որը ղեկավարել է բազմաթիվ նախագծեր:

Toho ստուդիան սոցիալական ցանցերում հրապարակել է նոր ֆիլմի թիզերային պաստառը, ինչպես նաև թողարկման ամսաթիվը: