Բաղադրիչներ
1. Կանաչ խնձոր – 1 հատ
2. Վարունգ – 2 հատ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Կանաչ սոխ – 4 հատ
5. Սամիթ – 4 ճյուղ
6. Կիտրոնի հյութ
7. Գինու քացախ
8. Արևածաղկի յուղ – 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Խնձորն անցկացնել խոշոր քերիչով: Վարունգը նույնպես քերել:
2. Սխտորը և սամիթը մանր կտրատել: Մանր կտրատել նաև սոխը: Խառնել վարունգի և խնձորի հետ, կիտրոնի հյութ ավելացնել, վրան լցնել գինու քացախ և արևածաղկի յուղ, խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am