Լավագույն նախաճաշը հանգստյան օրվա համար
Դիտումներ՝ *
09:40 2022-11-06

Բաղադրիչներ

1. Կաթ – 170 մլ
2. Կարագ – 150 գ


3. Ալյուր – 150 գ
4. Ձվի սպիտակուցներ – 3 հատ


5. Շաքարավազ, վանիլին
6. Միրգ, շոկոլադ, մեղր, հարած սերուցք

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ տաքացնել կաթը և մեջը հալեցնել կարագը։ Ավելացնել վանիլին։ Երբ զանգվածը տաքանա մինչև մոտ 50 աստիճան, կաթսան վերցնել կրակից և հարելով ավելացնել ալյուրը: Պետք է ստացվի հարթ զանգված:

2. Հարել ձվի սպիտակուցը և շաքարավազը, մինչև պնդանա։ Զգուշությամբ խառնել ստացված երկու զանգվածները:

3. Վաֆլի պատրաստելու համար նախատեսված սարքը պատել կարագով և եփել վաֆլիները 5-7 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am