Huawei-ը ցուցադրել է Watch GT Cyber մոդուլային ժամացույցը
Դիտումներ՝ *
15:12 2022-11-05

Pocket S խցիկի հետ միասին Huawei-ը ցուցադրել է Watch GT Cyber խելացի ժամացույցը։ Սա առաջին սարքն է շուկայում, որը թույլ է տալիս մի քանի վայրկյանում փոխել ամբողջ շրջանակը։

Ըստ էության՝ այն Mi Band ձևի ժամացույց է. ամբողջ էլեկտրոնիկան կենտրոնացած է մեծ «կոճակի» մեջ, իսկ շրջանակները փոխարինելի են, ինչպես նաև ժապավենները:

Ժամացույցն աջակցում է ավելի քան 100 սպորտային ռեժիմի՝ սովորականներից, ինչպիսիք են վազքը և լողը, մինչև հիփ-հոփ, սքեյթբորդինգ և պարկուր: Առողջությանը հետևելու համար կան SpO2 սրտի զարկերի սենսորներ, գործում է նաև քնի ռոժիմ: Աջակցում է TruSeen 5.0+ տեխնոլոգիայինն՝ ավելի ճշգրիտ սրտի զարկերի չափման համար:

Ժամացույցն աշխատում է HarmonyOS 3-ով և աջակցում է NFC և GPS սենսորներին, ինքնավարությունը նշված չէ:

Watch GT Cyber-ը հասանելի է երկու տարբերակով՝ ֆունկցիոնալ ութանկյուն շրջանակով և չորս գույներով (սև, կապույտ, մոխրագույն ու դեղին), կապույտ և սպիտակ էլեգանտ կլոր շրջանակով:

Երկու դեպքում էլ ժամացույցի պատյանը պատրաստված է 316L չժանգոտվող պողպատից, շրջանակը կերամիկական է, իսկ ժապավենը՝ հիդրոգենացված նիտրիլ ռետինից։ Այն ճկուն և թեթև նյութ է, որն ունի լավ մաշված դիմադրություն բարձր և ցածր ջերմաստիճանների համար: Սարքը համապատասխանում է 5 АТМ անջրանցիկ ստանդարտին:

Huawei Watch GT Cyber-ը Չինաստանում վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին։ Ֆունկցիոնալ տարբերակը կարժենա 1288 յուան, իսկ էլեգանտ տարբերակը՝ 1488 յուան։ Ընթացիկ փոխարժեքով, համապատասխանաբար, կազմում է մոտ 69000 և 12700 դրամ: Առանձին-առանձին, ֆունկցիոնալ ժամացույցի շրջանակով ժապավենները կարժենան 199 յուան, էլեգանտի համար՝ 399 յուան (≈11000 և 22000 դրամ):