Pocket S․ «մատչելի» ճկվող գաջեթ Huawei-ից
Դիտումներ՝ *
14:22 2022-11-05

Ծալովի սմարթֆոնները վերջապես էժանանում են։

Huawei-ը ներկայացրել է նոր ծալովի Pocket S սմարթֆոնը։ Այն P50 Pocket-ի մի փոքր պարզեցված տարբերակն է, որը ներկայացվել էր 2021-ի վերջին:Արտադրողը Pocket S-ը համալրել է ավելի էներգաարդյունավետ Snapdragon 778G 4G չիպով, որը կարելի է դասակարգել որպես ենթաֆլագմանային լուծում։ Այն համալրվում է 8 ԳԲ օպերատիվ և 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողությամբ։

Նորույթում արտադրողը հրաժարվել է P50 Pocket տեսախցիկներից մեկից՝ մոնոխրոմից: Արդյունքում սարքը կարող է առաջարկել երկու մոդուլ՝ 40 ՄՊ հիմնական՝ RYYB սենսորով և 13 ՄՊ լայնանկյուն: Էկրանի անցքում տեղադրված է 10,7 մեգապիքսելանոց սելֆիի սենսոր։

Էկրանը մնում է նույնը՝ 6,9 ″, OLED, 2790 × 1188 պիքսել և 120 Հց: Կորպուսի վրա կա 1 դյույմանոց փոքր կլոր էկրան՝ հարմարեցվող միջերեսներով: Մարտկոցը 4000 mAh է՝ 40W լիցքավորմամբ:

Սարքն աջակցում է նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac/ax, Bluetooth 5.2, NFC և միացման կոճակում ունի մատնահետքի սկաներ։
Pocket S-ի գինը սկսվում է 5988 յուանից (≈51000 դրամ): Համեմատության համար, P50 Pocket-ը թողարկվելիս կարելի է գնել 8988 յուանով (≈479000 դրամ):