Անհավանական գեղեցիկ բնություն՝ աշխարհի տարբեր ծայրերում։
Հայտնի են դարձել 2022 թվականի Landscape Photographer of the Year («Տարվա լանդշաֆտային լուսանկարիչ») մրցույթի հաղթողները, որի շրջանակում ընտրում են աշխարհի տարբեր երկրների լուսանկարիչների ներկայացրած լանդշաֆտի լավագույն կադրերը։
Այս տարվա գլխավոր մրցանակը վաստակել է Ուիլ Դևիսի լուսանկարը, որը պատկերել է Ուելսի «Բրեկոն-Բիկոնս» ազգային պարկը: Նրա լուսանկարում կարելի է տեսնել միանգամից երեք տարբեր եղանակներ։
Այս տարվա մեկ այլ վառ իրադարձություն էր Դեմիրայ Օրալի լուսանկարը․ ծիածանը հատում է Ուելսի լանդշաֆտը, որը հայտնի է «Վիշապի մեջք» անվամբ:
Ստորև կադր է, որը հաղթել է երիտասարդ լուսանկարիչների անվանակարգում.
«Գծեր լանդշաֆտում» անվանակարգի մրցանակակիր
Լավագույն գիշերային տեսարան
«Պատմական Բրիտանիա» անվանակարգի հաղթող
Ավելի շատ նկարներ «Տարվա լանդշաֆտային լուսանկարչից» կարող եք դիտել մրցույթի պաշտոնական կայքում: