Բաղադրիչներ
1. Թթխմորով հաց – 50 գ
2. Կարագ – 15 գ

3. Ձու – 2 հատ

4. Արգանակ – 50 մլ
5. Ապխտած սաղմոն – 50 գ

6. Վարունգ – 15 գ

7. Սամիթ, կանաչսոխ, սպանախ

8. Աղ
9. Կիտրոն, հարած կարագ
Պատրաստմանեղանակը
1. Հացը երկու կողմից տապակել կարագով:
2. Ձվերը և արգանակը մի փոքր հարել պատառաքաղով:
3. Կաթսայի մեջ մի կտոր կարագ հալեցնել։ Լցնել ձվերը և անմիջապես սկսել խառնել:
4. Տոստը դնել ափսեի մեջ, վրան դնել ձվածեղը, լցնել մնացած արգանակը, զարդարել ապխտած սաղմոնի կտորներով, սպանախի տերևներով, սամիթով և կանաչսոխով, վրան լցնել կիտրոնի և հալած կարագի սոուսը:
ՊատրաստեցԱնիԳաբուզյանը
168.am


