Պարզվում է՝ աբստրակտ նկարչի կտավն արդեն 75 տարի գլխիվայր է կախված եղել թանգարաններում
Դիտումներ՝ *
11:17 2022-10-31

Պարզվում է՝ հոլանդացի աբստրակտ նկարիչ Պիտ Մոնդրիանի «Նյու Յորք սիթի 1» կտավը 75 տարի գլխիվայր է կախված եղել տարբեր թանգարաններում։ Ինչպես նշում է The Guardian-ը, այս եզրակացությանն է հանգել արվեստաբան, Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի արվեստի հավաքածուի համադրող Սյուզան Մեյեր-Բյուզերը:

Նկարում կպչուն ժապավենի բազմագույն շերտեր են բաց ֆոնի վրա, որոնք հատվում են միմյանց հետ և կազմում ցանց։

«Ժապավենի կնիքը պետք է լինի վերևում և ներկայացնի մութ երկինքը», – մատնանշել է Մեյեր-Բուզերը կտավի ճիշտ դիրքը:

Նշվում է, որ նկարի շրջված դիրքի մասին հայտնագործությունը Մեյեր-Բյուզերն արել է, երբ ուսումնասիրում էր Մոնդրիանին նվիրված թանգարանային նոր ցուցադրությունը։

Չնայած դրան, աշխատանքը չի նախատեսվում ռոտացիայի ենթարկել։ Մեյեր-Բուզերի խոսքով՝ կպչուն ժապավեններն արդեն թույլ են, և կա կտավը վնասելու վտանգ։ Բացի այդ, նկարի սխալ դիրքն արդեն դարձել է նրա պատմության մի մասը՝ ասել է արվեստաբանը։

Պիտեր Մոնդրիանը հոլանդացի նկարիչ է, ծնվել է 1872 թվականին։ Կանդինսկու և Մալևիչի հետ համարվում է աբստրակտ նկարչության հիմնադիրը։ Մահացել է 1944 թվականին՝ Նյու Յորքում։