Մասկը պայմանավորվել է ներդրողների հետ՝ իրեն տրամադրել 13 միլիարդ դոլարի փոխառու միջոցներ՝ Twitter-ը գնելու համար
Դիտումներ՝ *
12:58 2022-10-30

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իլոն Մասկը պայմանավորվել է միջազգային ներդրողների հետ՝ իրեն տրամադրել 13 միլիարդ դոլարի փոխառու միջոցներ՝ Twitter-ը գնելու համար։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Մասկը բանկիրների հետ հանդիպման ժամանակ քննարկել է 13 միլիարդ դոլար պարտքի ֆինանսավորման բոլոր մանրամասները, իսկ նրա փաստաբաններն ավարտել են վարկային համաձայնագրի պատրաստումը և փաստաթղթերի ստորագրման գործընթացում են Morgan Stanley-ի գլխավորած բանկերի խմբի հետ։

Փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ չափով գումարը Մասկի հաշվեհամարներին կլինի հոկտեմբերի 27-ին։

Մասկը բանկիրների հետ կոնֆերանսի ժամանակ խոստացել է նաև, որ Twitter-ի գնման գործարքը կփակվի դատարանի կողմից սահմանված ժամկետում, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 28-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցները պարզել էին, որ բանկերն ու ներդրողները, ովքեր մինչև հոկտեմբերի 17-ը Մասկին առաջարկել են իրենց փոխառու միջոցների կամ գործընկերների տոկոսներով, որոշել են չմարել Մասկի պարտքերը՝ վախենալով պարտքային պարտավորությունների հնարավոր կորուստներից և պատրաստվում են նաև այս գործը վարել։ Նրանք դեռևս չունեն գնորդներ այդ ակտիվների համար։ Շուկան վախենում է Մասկի իմպուլսիվությունից և սպասում է, թե կոնկրետ ինչով կավարտվի այս իրավիճակը։

Փորձագետները կարծում են, որ ներկայիս ֆինանսական իրավիճակի պատճառով գործարքի ապրիլյան ներդրողներն արդեն կորցրել են մոտ 500 մլն դոլար, սակայն դա կարող են փոխհատուցել Մասկից վարկերի տոկոսներ ստանալով։ Բանկերն այժմ չեն ցանկանում արագորեն էժան վերավաճառել Մասկի պարտավորությունները և կփորձեն առավելագույն օգուտ քաղել իրենց կողմից այս գործարքից։

Իրականում, նրա ներդրողներից շատերը հիասթափվել են հենց Մասկից, ով հետաձգել է այս գործարքը 5 ամսով։ Ապրիլյան գործարքի ֆինանսավորման պայմանների համաձայն, կան կետեր՝ ընկերության ներդրողներից թանկացած Twitter-ի բաժնետոմսերը հետ գնելու համար, ինչպես նաև Մասկը ապացույցներ է ներկայացնում, որ ունի 44 միլիարդ դոլար վճարելու գործարքի համար: Արդյունքում՝ Մասկին հաջողվեց այն ժամանակ ցածր տոկոսադրույքով 13 միլիարդ դոլարի պարտքային պարտավորություններ հավաքել։ Սեպտեմբերի սկզբին Մասկը Twitter-ին առաջարկել էր գնել ընկերությունը 30%-ով ավելի էժան, քան ի սկզբանե առաջարկված գումարը, այնուհետև 10%-ով, սակայն չկարողացավ պայմանավորվել գնի իջեցման շուրջ։

Սիրարփի Աղաբաբյան

168.am