Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 150 գ

2. Ձու – 1 հատ

3. Ալյուր – 50 գ

4. Կեֆիր – 300 մլ

5. Սոդա – 1/3 թ/գ

6. Շաքարավազ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը հարել:
2. Ավելացնել կաթնաշոռը, կեֆիրը, սոդան և մանրակրկիտ խառնել:
3. Լցնել ալյուրը և խմոր հունցել:
4. Գդալով խմորը լցնել տապակի մեջ, երկու կողմից տապակել:
5. Մատուցել մուրաբայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը


