Իլոն Մասկը գլխավորեց Twitter-ը
Դիտումներ՝ *
15:49 2022-10-28

Դա տեղի ունեցավ. Իլոն Մասկը գլխավորեց Twitter-ը։ Այդ մասին հայտնել է CNBC-ն։

Հաղորդվում է, որ Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալն արդեն լքել են ընկերության կենտրոնական գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում: Մասկը ստանձնել է սոցցանցի ղեկավարությունը։

Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներ, հայտնել էր, որ ձեռնարկատերը նախատեսում է հոկտեմբերի 28-ին փակել Twitter-ը գնելու գործարքը։ Գործակալության տվյալներով՝ նման հայտարարություն է արվել միլիարդատիրոջ՝ գործարքի ֆինանսավորման հարցում նրան օգնող բանկերի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլին Իլոն Մասկը պայմանագիր է կնքել Twitter-ի հետ՝ գնելու սոցցանցը, սակայն հուլիսին միլիարդատերը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից։ Պատճառներից մեկն այն էր, որ Twitter-ի ներկայացուցիչները տեղեկություններ չեն տրամադրել կեղծ աքաունթների և սպամ բոտերի մասին։ Այժմ բոլոր տարաձայնություններն անցյալում են։