6 դետալ, որոնց պատճառով կանայք «չխնամված» տեսք ունեն․ բացահայտում է Քրիստիան Դիորը
Դիտումներ՝ *
14:38 2022-10-28

Ֆրանսիացի մոդելավորող Քրիստիան Դիորը կարծում էր, որ տգեղ կանայք չկան, կան կանայք, որոնք չգիտեն՝ ինչպես ընդգծել իրենց գեղեցկությունը…

Ժամանակին Դիորը բացահայտել է 6 դետալ, որոնց պատճառով կանայք «չխնամված» տեսք կարող են ունենալ․

Չլվացված մազեր

Ինչպես Կոկո Շանելը, այնպես էլ Քրիստիան Դիորը կարծում էր, որ ամենավատ բանը, որ փչացնում է կնոջ կերպարը՝ կեղտոտ մազերն են։ Դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է ինքներդ ձեր և ուրիշների նկատմամբ: Կինը պետք է կոկիկ լինի ամեն հարցում։

Ոչ նորմատիվ լեքսիկոն

Կանացիություն` ահա թե ինչն է պետք ընդգծել արտաքինում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև շփվելուն ու վարքագծին։ Նույնիսկ եթե կինը նրբագեղ զգեստով է, նա չի լինի կանացի, եթե շփվելիս գռեհիկ է, կամ, որ ավելի վատ է, օգտագործում է ոչ նորմատիվ լեքսիկոն:

Անհամապատասխան հագուստ

Քրիստիան Դիորը կարծում էր, որ կինը կորցնում է իր նրբագեղությունը, երբ սխալ է հագնվում: Մասնավորապես, արտաքինը փչացնում է ոչ ճիշտ չափսի հագուստը, որը լավ չի ընդգծում կազմվածքը։ Տեսքը գցում է նաև անորակ կտորից կամ վատ կարված հագուստը։ Հագուստը պետք է իդեալականորեն ընդգծի կնոջ գեղեցկությունը և թաքցնի թերությունները:

Կոշիկի նկատմամբ ուշադրության բացակայություն

Դիորն ասում էր. «Շատ կանայք կարծում են, որ կոշիկներն այդքան էլ կարևոր չեն, սակայն կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ է նա կրում ոտքերին։

Խնամված կինը մանրազնին հետևում է զգեստապահարանի այս իրին։ Եթե ​​նա միշտ սպորտային կոշիկներով է՝ կորցնում է իր կանացիությունը։

Չխնամված ձեռքեր

Ձեռքերը յուրաքանչյուր կնոջ այցեքարտն են։ Նրանք կարող են բացահայտել ձեր տարիքը և ցույց տալ, թե որքան եք հոգում ձեր մասին: Կարող եք ունենալ պարզ մատնահարդարում, բայց միշտ մաքուր եղունգներ և ձեռքերի հարթ մաշկ։ Եվ դա շատ հեշտ է անել, նույնիսկ տանը:

Չխնամված կրունկներ

Մենք չպետք է մոռանանք մեր ոտքերի և կրունկների մասին։ Ամռանը կրում ենք բաց կոշիկներ, զգեստներ և կիսաշրջազգեստներ, ուստի կարևոր է նաև հետևել դրանց, որպեսզի միշտ խնամված տեսք ունենան։