Բլոգերը լապտեր է դրել իր աչքի մեջ
Դիտումներ՝ *
15:31 2022-10-28

Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել է իր պատմությունով, որը հիշեցնում է կիբերփանկի ապագան: Մի քանի տարի առաջ նա մասամբ կորցրեց տեսողությունը և որոշեց իր արատը վերածել առավելության։

Չհուսահատվելու համար էնտուզիաստը բարձր տեխնոլոգիական ոսպնյակով արհեստական ​​աչք է տեղադրել։ Աչքի մեջ թաքնված է մարտկոց, իսկ ոսպնյակի մեջ վառ լուսադիոդ է:

Աչքերի որոշակի շարժումով միանում է լապտերը։ Այս որոշումը թույլ է տալիս նրան քայլել երեկոյան ժամերին կամ կարդալ ամբողջական մթության մեջ։ Աչքը կարողանում է լուսավորել ամբողջ սենյակը։

Բլոգերը պարզաբանել է, որ մարտկոցի մեկ լիցքը բավարար է ներառված լապտերի 20 ժամվա համար։ Կիբեր-աչքը չի տաքանում և անհարմարություն չի առաջացնում։ Հեղինակն իր գյուտն անվանում է տիտանի գանգուղեղային լամպ:
Բլոգերի տեսանյութի տակ գտնվող մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ նա շատ նման է Կանոյին Mortal Combat-ից, սկանդինավյան աստված Օդինին կամ Տերմինատորին։

Սիրարփի Աղաբաբյան

168․am