Maxim Australia ամսագրի վարկածով՝ դերասանուհի Մարգո Ռոբին ճանաչվել է Ավստրալիայի ամենասեքսուալ կին: Միաժամանակ հրատարակությունը նշում է, որ հոլիվուդյան աստղն արդեն երրորդ անգամ է արժանանում այս կոչմանը։
Ըստ հրատարակության՝ «Ուոլ Սթրիթի գայլի» աստղը «ժամանցային արդյունաբերության ամենահզոր կանանցից մեկն է», իսկ նրա խելքն ու գեղեցկությունը նրան դարձնում են «ամբողջական գեղեցիկ»:
Լավագույն եռյակում են հայտնվել նաև թենիսիստուհի Էշ Բարթին և ֆուտբոլիստուհի Սեմ Քերը։ Նրանցից բացի, ցուցակում են հայտնի սուպերմոդել Միրանդա Քերը, ակտիվիստ Գրեյս Թեյմը, լողորդուհի Էմմա ՄաքՔեոնը, դերասանուհի Սառա Սնուկը, լողորդուհի Արիարնա Տիտմուսը, թոփ-մոդել Դաքի Թոթը, երգչուհի Դելտա Գուդրեմը և բլոգեր Էբբի Չեթֆիլդը։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։