Մոտ 1700 քմ տարածք․ նայեք՝ աշխարհի ամենամեծ մեկուսի վիլլան ջրի վրա
Դիտումներ՝ *
18:45 2022-10-26

Մտածեք Մալդիվների մասին, և առաջինը, որ կգա ձեր մտքին, շքեղ հյուրանոցներն են: Մեկ քայլ ավելի բարձր Gili Lankanfushi Maldives-ն է։ Շքեղ հանգստավայրը ներկայացրել է իր ամենագեղեցիկ և մեկուսի վայրը՝ The Private Reserve-ը, որն աշխարհի ամենամեծ վիլլան է ջրի վրա:

Վիլլան գտնվում է ավելի քան 1700 քմ տարածքում, կղզուց 500 մետր հեռավորության վրա և 300 մետր՝ մոտակա բնակավայրից, ինչն այն դարձնում է իդեալական նրանց համար, ովքեր փնտրում են մեկուսացում: Բացի այդ, այն հագեցած է շքեղ հարմարություններով և խոստանում է խոհարարական այնպիսի փորձ, որը նման չէ մյուսներին:

Հյուրերը շքեղ զբոսանավով տեղափոխվում են մեկուսի հրաշքների երկիր՝ անձնական նավով և սպասարկող անձնակազմով: Առանձնատունը կարող է տեղավորել մինչև 12 հյուր՝ փայտե չորս ննջասենյակներում, ունի ընդարձակ առանձնասենյակներ և բացօթյա լոգարաններ:

Մյուս հարմարությունները ներառում են մասնավոր սպա կենտրոն՝ սաունայով և գոլորշու բաղնիքով, գերժամանակակից օդորակիչով մարզասրահ և 21 մետր երկարությամբ լողավազան՝ Հնդկական օվկիանոսի համայնապատկերով: Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն է ջրվեժը, որը վերին տախտակամածից թափվում է ուղիղ կարալներով ու ձկներով լի ծովածոց:

Gili Lankanfushi-ի The Private Reserve-ում գները սկսվում են 8300 դոլարից՝ մեկ վիլլայում մինչև 8 հոգով մեկ գիշերվա համար, ներառյալ նախաճաշը և շքեղ նավով տեղափոխումը: