Ով էր այն կինը, որի շնորհիվ ստեղծվեց Խաղաղության նոբելյան մրցանակը
Դիտումներ՝ *
14:57 2022-10-26

«Փարիզում ապրող հարուստ և բարձրագույն կրթությամբ տարեց պարոնը քարտուղարուհու և տնային տնտեսուհու աշխատանքի համար փնտրում է հասուն կնոջ, որը տիրապետում է օտար լեզուների»․ պարոն Ալֆրեդ Նոբելի այս հայտարարությանը հարյուրավոր թեկնածուներ արձագանքեցին։ Բոլոր թեկնածուներից նա ընտրեց մեկին՝ 33 տարեկան կնոջ։

Բերտա Զուտներն արդեն հասցրել էր շատ բան հասկանալ կյանքում։ Նրա հայրը կոմս Կինսկին էր, որի հարազատները երբեք էլ չընդունեցին նրա երգչուհի կնոջը։ Բերտայի մայրն ամուսնու մահից հետո մնաց երկու երեխաների հետ միայնակ՝ չնչին թոշակով, որը հազիվ էր բավականացնում երեխաներին գոնե որոշակի կրթություն տալու համար։

Երիտասարդ Բերտա Կինսկին արագ հասկացավ, որ բացի սեփական տաղանդից, ուրիշ ոչինչ չունի։ Ավարտելուց հետո ստիպված եղավ աշխատանքի անցնել հարուստ ընտանիքում։

Զուտներ ընտանիքը գոհ էր նոր աշխատակցից, մինչև այն պահը, երբ ընտանիքի ավագ որդին՝ Արթուրը, սկսեց ուշադրություն դարձնել Բերտային։ Սկզբում Բերտան փորձեց «սառեցնել» երիտասարդի զգացմունքները։ Հարուստ ժառանգ, իրենից փոքր, շուտով այդ առաջին սիրո կիրքը կանցներ, և դատարկ երազների համար տեղ չէր մնա։ Սակայն ժամանակի ընթացքում աղջիկն ինքն էլ լցվեց տղայի հանդեպ խոր զգացմունքով։

Արթուր Գունդակար ֆոն Զուտների և Բերտա Կինսկու ամուսնությունը գաղտնիք էր։ Եվ ծնողներն, իմանալով այդ մասին, սպառնացին որդուն զրկել ժառանգությունից, և Բերտային այլ բան չէր մնում, քան հեռանալը՝ կյանքում իր տեղը գտնելու համար։

Պարոն Նոբելի հայտարարությունը Բերտային ցույց տվեց հենց տիկին ֆոն Զուտները։ Ամեն ինչ որոշված ​​էր. նա կհեռանա, իսկ Արթուրը կմնա ու կփորձի հանգստացնել ծնողներին։

Պարոն Ալֆրեդ Նոբելը Բերտային շատ հաճելի մարդ թվաց։ Նրա տանն աշխատելը ծանր չէր, պարոնը նույնիսկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ կնոջը՝ նրան հրավիրելով իր սեղանի շուրջը, զբոսանքի հրավիրում, սենյակը կահավորում ամենայն խնամքով և ուշադրությամբ։ Միայնակ տղամարդուն հաճելի էր խելացի և բարեկիրթ աշխատակցուհու ընկերակցությունը:

Սակայն Բերտան երկար չմնաց Նոբելի տանը։ Արթուրի քույրերը, որոնք աջակցում էին իրենց եղբորը, նրան նամակներ էին ուղարկում՝ պատմելով, թե ինչպես է Արթուրը տառապում բաժանումից։ Մի անգամ Բերտան պարզապես Վիեննայի տոմս գնեց և փախավ՝ գրություն թողնելով Նոբելին, որտեղ պատմում էր իր սիրո մասին և խնդրում ներել իրեն։

Բերտան ու Արթուրը փախչում են ու գնում Վրաստան։ Այնտեղ նրանց սպասում էին ընկերները՝ պատրաստ հյուրընկալելու սիրահարներին։ Իշխանուհի Դադիանիի տանը նրանք միավորվեցին և վայելեցին ընտանեկան կյանքի երջանկությունը։ Բերտան սկսեց դասեր տալ, իսկ ամուսինը հոդվածներ էր գրում թերթերի համար և թարգմանություններ անում։ Գումարը հազիվ էր հերիքում, բայց նրանք միասին էին։

1877 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Բերտա Զուտները սեփական աչքով է տեսնում բոլոր սարսափները, օգնում հիվանդներին ու վիրավորներին, լսում նրանց պատմությունները։ Ամուսինը ոգեշնչում էր նրան, և Բերտան դառնում է լրագրող և թերթերին ուղարկում այդ պատմությունները: Այն ամենը, ինչ նա ցանկանում էր այդ ժամանակ, ռազմական գործողությունների դադարեցումն էր ու խաղաղության հաստատումը:

Նա շարունակում էր շփումը նաև Ալֆրեդ Նոբելի հետ՝ նրան ուղարկելով իր հոդվածներն ու ի պատասխան ստանալով անկեղծ նամակներ և աջակցություն։

Ժամանակի ընթացքում ծնողները ներեցին Արթուրին և ճանաչեցին նրա միությունը Բերտայի հետ։ Նրանք թույլ տվեցին վերադառնալ իրենց հայրական տուն, բայց ընտանիքն այլևս գումար չուներ՝ Զուտներ ընտանիքը սնանկացել էր։ Արթուրն ու Բերտան ապրում էին հոդվածներից և թարգմանություններից ստացված հոնորարներով։

Միաժամանակ Բերտայի տաղանդն ավելի բարձր էր գնահատվում։ 1889 թվականին լույս է տեսնում Բերտա Զուտների «Կչորի զենքը» գիրքը։ Նա գրել էր ամուսիններին ու որդիներին կորցրած կանանց պատմությունների մասին և կոչ էր անում ամեն գնով պահպանել խաղաղությունը։ Լև Տոլստոյը բարձր է գնահատել այս վեպը։

Բերտա Զուտները դարձավ խաղաղության համար պայքարի հայտնի ակտիվիստ։ Նա մասնակցում և ելույթ էր ունենում բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, հաճախ՝ որպես միակ կին, ինչի համար քննադատվում էր: Բայց նա հստակ գիտեր, թե ինչ էր ուզում ասել աշխարհին: Ճակատագրերը չպետք է փլուզվեն, մարդիկ չպետք է մահանան, ինչ է թե կառավարիչները չեն կարողանում փմանոխզիջ գալ։

Ալբերտ Նոբելը Բերտային խոստացավ, որ կհիմնի Խաղաղության մրցանակ։ Նա վաղուց էր որոշել, որ իր ամբողջ կարողությունը կտակելու է գիտության ոլորտներում մրցանակի հաստատմանը` ֆիզիկա, քիմիա, բժշկություն, գրականություն։ Շնորհիվ այն կնոջ, որը ժամանակին նրա օգնականն էր, հայտնվեց Խաղաղության մրցանակը։

Բերտա ֆոն Զուտները դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը (1905 թվական)։ Ալֆրեդ Նոբելն արդեն մահացել էր և, ցավոք, չհասցրեց տեսնել դա։ Եվ դա Նոբելյան երկրորդ մրցանակն էր, որ կին էր ստանում․ առաջինը Մարի Քյուրին էր՝ ֆիզիկայի և քիմիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Հետագա տարիներին Բերտան շարունակեց Եվրոպայի երկրների միավորման կոչերը և համաշխարհային պատերազմից խուսափելու բոլոր փորձերը։ Նա խթանեց կանանց շարժումը և շատ պացիֆիստական ​​շարժումներ:

Գերմանիայում Բերտա Զուտներին համարում էին դավաճան և անվանում «պացիֆիստական ​​կատաղություն»: Նա չապրեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ կյանքից հեռանալով 1914 թվականին՝ քաղցկեղից:

vnews.am