Բանկոմատ ստեղծած հայը՝ Ջորջ Սիմջյան․ 200 գյուտ՝ տեխնոլոգիայի 30 ոլորտում
Դիտումներ՝ *
15:29 2022-10-25

Ամերիկահաը գյուտարար Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 28-ին՝ Այնթափում։ Ցեղասպանության ժամանակ նրա հարազատները գաղթում են Բեյրութ, հետո Մարսել: 1921 թվականին Սիմջյանը մեկնում է ԱՄՆ։ Ավարտում է դպրոցը Նյու Հեյվենում և 15 տարեկանում աշխատանքի ընդունվում Յելի համալսարանի բժշկական համալիրի լուսանկարչական բաժանմունքում։ Արդեն իսկ այդ ժամանակ մի շարք հայտնագործություններ և կիրառական մշակումներ է անում ոլորտում, ինչպիսիք են, օրինակ, պրոյեկտորը, որն էկրանին ցուցադրում է մանրադիտակով ստացված պատկերը:

Բանկոմատի գյուտը

20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում, փոխեց դրամի և ծառայությունների մասին մոտեցումները:

1939 թվականին Սիմջյանը հայտնագործում է առաջին սարքը, որը կարող էր միաժամանակ կանխիկ դրամ և ստացական տալ, սակայն այն բանկի հետ կապ չուներ և չէր կարողանում գումարը դուրս գրել հաշվեհամարից:

Գյուտարարն առաջարկում է այս հայտնագործությունն օգտագործել City Bank of New York-ին, սակայն վերջինս կես տարի անց գործարքը դադարեցվում է, քանի որ այն ժամանակ նման սարքերն այսչափ պահանջված չէին:

Սիմջյանի գյուտերն, ընդհանուր առմամբ, ընդգրկում են տեխնիկայի 30 ոլորտ: Նա ավելի քան 200 հայտնագործության հեղինակ է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիմջյանը հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու տարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

Դա սկզբունքորեն նոր սարք էր գիշերային թռիչքի և «կույր» չվերթների ժամանակ օդաչուների կողմնորոշման համար։ Սիմջյանն առաջարկել է նաև ուլտրաձայնային բուժմանը նպաստող մի շարք բժշկական սարքեր։

Փոստային կապի հանգույցների աշխատանքի դիստանցիոն կառավարման համար նախատեսված սարքերից հետո նա ստեղծում է միսը փափկացնող տեխնոլոգիա։

60-ական թվականներին Սիմջյանը ստանում է քսան նոր էլեկտրոնային սարքերի արտոնագրեր, իսկ հաջորդ տասնամյակում ստեղծում հայտնի մերսման հեծանիվը։


Սիմջյանը մահացել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ում, 92 տարեկանում։ Նույնիսկ այդ տարիքում նա արել չի դադարել հայտնագործելը և ստացել է իր վերջին արտոնագիրը երաժշտական գործիքների համար փայտի ձայնի բարելավման ուղղությամբ:

Vnews.am