Netflix-ը սերիալ կնկարահանի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա
Դիտումներ՝ *
16:04 2022-10-25

Neflix-ը սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» կուլտային վեպի հիման վրա։ Սթրիմինգային հսկան այդ մասին հայտարարել է YouTube-ի իր էջում։

Ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս Մակոնդո քաղաքի դեկորացիան։ Հենց այդ քաղաքում են ծավալվում վեպի հիմնական իրադարձությունները։

Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի աշխատանքում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարչան, նշում է UPI-ն։

Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։

Մարկեսի վեպը լույս է տեսել 1967 թվականին։ Այն գրված է մոգական ռեալիզմի ժանրում. նման ստեղծագործություններում միստիկականը միահյուսված է աշխարհի ռեալիստական ​​պատկերի հետ։

Գրքում խոսվում է Բուենդիա ընտանիքի մի քանի սերունդների մասին։ Նրանց թվում էր Խոսե Արկադիոն, որն էլ հիմնեց Մակոնդոն։