Բժիշկներն արագ քնելու պարզ մեթոդ են բացահայտել
Դիտումներ՝ *
22:27 2022-10-25

ԱՄՆ-ից բժիշկները խորհուրդ են տվել չսնվել քնելուց առաջ և միշտ վեր կենալ նույն ժամին՝ երեկոյան ավելի արագ քնելու համար։ Ավելի արագ քնելու նրանց առաջարկած պարզ մեթոդները հրապարակել է Mindbodygreen-ը:

Մասնագետները կարծում են, որ երեկոյան ուտելը կարող է խաթարել առողջ քունը։ «Եթե ես քաղցած եմ պառկում, ապա քունը որակյալ կլինի»,- ասել է էնդոկրինոլոգ Բեն Բեքմանը: Դա պայմանավորված է նրանով, որ քնելուց առաջ ուտելը կարող է երկարացնել քունը, բայց նաև մեծացնում է գիշերն արթնանալու հավանականությունը:

Սոմնոլոգ Մայքլ Բրեուսը քնելու և արթնանալու խիստ ռեժիմն անվանել է ավելի արագ քնելու լավ միջոց: Նրա խոսքով՝ նույնիսկ հանգստյան օրերին նա չի խախտում սովորական ռեժիմը՝ ավելի լավ քնելու համար։ Նրա գործընկեր Եվա Սելհուբը նշել է, որ եթե ցանկանում եք ավելի երկար քնել հանգստյան օրերին, ապա լրացուցիչ քնի ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am