Բժիշկն անվանել է նիհարելու համար ամենաօգտակար հինգ մրգերն ու հատապտուղներնը
Դիտումներ՝ *
19:15 2022-10-24

Մրգերն ու հատապտուղները կարող են օգտակար աղանդեր լինել նիհարելու սննդակարգում, ասում է քաշի կորստի մասնագետ Ժոզեֆ Սենտ Պիերը։ Health News Hub-ի նյութում նա նշել է հինգ ամենաօգտակար մրգերը, որոնք կօգնեն քաշի կորստին։

Մրգերը պարունակում են վիտամիններ, միկրոէլեմենտներ և մանրաթելեր, որոնք օգնում են մարսողությանը և օգնում են ավելի երկար ժամանակ քաղց չզգալ, ասում է Սեն Պիերը: Նա զգուշացրել է, որ որոշ մրգեր կարող են ոչ բոլորի համար օգտակար լինել։ Մասնավորապես, շաքարախտով հիվանդ մարդիկ չպետք է տարվեն չափազանց քաղցր մրգերով։

Նիհարել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տվել խնձոր ուտել: Խնձոր, նրա կարծիքով, կարելի է ուտել ոչ միայն հում վիճակում, այլև ավելացնել աղցանների կամ տաք ուտեստների մեջ։ Սենտ Պիերը նաև առաջարկում է ուշադրություն դարձնել խաղողի և ազնվամորու վրա: Նա խորհուրդ է տվել դրանցից սմուզիներ պատրաստել։

Ցիտրուսային մրգերից մասնագետն առանձնացրել է գրեյպֆրուտն ու նարինջը։ Նրա խոսքով, դրանք օգնում են այրել ճարպերը և հարուստ են վիտամին C-ով, որոնցից կարելի է սմուզիներ պատրաստել, դրանց հյութն օգտագործել ուտեստները համեմելու և խմելու ջրի մեջ ավելացնելու համար։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am