Թիմ Բյորթոնը Disney-ը համեմատել է սարսափելի կրկեսի հետ
Դիտումներ՝ *
09:45 2022-10-25

Կինոռեժիսոր Թիմ Բյորթոնը պատմել է Disney-ում իր կարիերայի մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը:

«Ես սկսել եմ այնտեղ, դա իմ պատմության մի մասն է: Ընկերությունում իմ կարիերայի ընթացքում մի քանի անգամ աշխատանքի եմ ընդունվել և ազատվել աշխատանքից։ «Դամբո»-ի վրա աշխատելիս հասկացա, որ Disney-ում իմ օրերն ավարտվել են»,- ասել է նա:

Բարթոնը Disney-ը համեմատել է կրկեսի հետ։ «Ես հասկացա, որ ես Դամբոն եմ, ով աշխատում էր այդ հսկայական սարսափելի կրկեսում, և ես պետք է վազեի: Այս ֆիլմն ինչ-որ առումով ինքնակենսագրական է»,- ասել է ռեժիսորը։

Ըստ Բյորթոնի, Disney-ն շատ քիչ ժամանակ է հատկացնում փոքր օրիգինալ նախագծերին։ Նա հավելել է, որ ընկերությունը փորձում է կենտրոնանալ արդեն իսկ կայացած խոշոր ֆրանչայզների վրա։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Getty Images for RFF

168.am