Մահացել է Red Bull էներգետիկ ըմպելիք արտադրող ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը։ Նա 78 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում տալով ընկերության տարածած հայտարարությանը։
Ավստրիացի գործարարը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո. երկար ժամանակ Մատեշիցը առողջական պատճառներով չի հայտնվել հանրությանը։
Մատեշիցի ընկերությունը Ֆորմուլա 1-ի, «Լայպցիգ», «Զալցբուրգ», «Նյու Յորք Ռեդ Բուլս» ֆուտբոլային ակումբների սեփականատերն էր։