Արքայական նախաճաշ
Դիտումներ՝ *
10:30 2022-10-23

Բաղադրատոմսը՝ Dr. Живаго սրճարանի սու-շեֆ Ալեքսանդր Միշինի կողմից:

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 125 գ

2. Կաթ – 600 մլ

3. Սերուցք – 80 մլ

4. Աղ, շաքարավազ

5. Չամիչ – 50 գ

6. Չորացրած ծիրան – 50 գ

7. Խուրմա – 50 գ

8. Լոռամիրգ – 50 գ

9. Մեղր – 50 գ

10. Դարչին – 2 գ

11. Պնդուկ – 60 գ

12. Կարագ – 60 գ

Butter

Պատրաստման եղանակը

1. Չրերը նախապես թրջել՝ մաքրել, լցնել ջրի մեջ և հասցնել եռման աստիճանի։ Ավելացնել մեղր, դարչին և եփել 10 րոպե։

2. Կաթի մեջ լցնել սերուցքը, վարսակի փաթիլները և եփել: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ շիլային ավելացնել չրերից պատրաստված խառնուրդը։

3. Մատուցելուց առաջ ավելացնել կարագը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am