Օգտատերերը «կոտրեցին» Google-ը պարզ արտահայտությունների միջոցով
Դիտումներ՝ *
10:18 2022-10-22

Զվարճալի սխալ է նկատվել ինչպես բրաուզերի աշխատասեղանի տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածում։
BleepingComputer-ը գրել է Google Chrome-ի հետ կապված խնդրի մասին։ Պարզվել է, որ բրաուզերի համակարգը «կոտրվում է» որոշակի որոնման հարցումների մշակման ժամանակ։

Սկզբում էջը շատ դանդաղ է բեռնվում, իսկ հետո օգտատերը տեսնում է հաղորդագրություն. «Սերվերի սխալ. Ներքին սերվերի սխալ է տեղի ունեցել հարցումը մշակելիս: Մեր թիմը տեղյակ է այս խնդրին և աշխատում է դրա լուծման ուղղությամբ: Խնդրում ենք փորձել ավելի ուշ»։

Այժմ սխալն արդեն շտկվել է: Սխալ առաջացավ՝ փորձելով պարզել, թե քանի էմոջի կա iOS-ում։ Մյուս խնդրանքները նման էին այս մեկին, փոխվեց միայն արտահայտության վերջը։ Օրինակ՝ օգտատերերին հետաքրքրում էր Windows-ի կամ Lumia-ի էմոջիների քանակը։

Google-ի «կոտրվող» արտահայտությունների ցանկ․

«how many emojis on ios»;
«how many emojis on apple»;
«how many emojis on windows»;
«how many emojis on lumia»;
«how many emojis lumia»;
«how many ios emoji»;
«how many emojis in ios»;
«how many emojis inside ios».

Օգտատերերը ենթադրել են, որ սխալը պայմանավորված է ինչ-որ «անընթեռնելի» վեբ էջի պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

168.am