Google-ը փորձարկում է վիդեոկոնֆերանսների խցիկ՝ ներկայության էֆեկտով
Դիտումներ՝ *
16:54 2022-10-19

Այն ցուցադրում է զրուցակցին իրատեսական 3D պրոյեկցիայի տեսքով, կարծես նստած եք միմյանց դիմաց։

Google-ը շարունակում է մշակել Project Starline վիդեոկոնֆերանսների տաղավարի գաղափարը, որն առաջին անգամ ներկայացվել է Google I/O 2021-ին: Ընկերությունն արդեն սկսել է փորձարկումները՝ միաժամանակ աշխատելով նման սարքավորումներն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ:

Ըստ էության, Project Starline-ը զանգերի հսկա արկադային մեքենա է: 213 սմ x 213 սմ տաղավարում տեղադրված են 14 տեսախցիկ և 16 ինֆրակարմիր պրոյեկտոր, որոնք իրական ժամանակում ստեղծում են օգտատիրոջ իրատեսական 3D ավատար: Չորս խոսափողներն ու երկու բարձրախոսներն ավելին են անում, քան պարզապես խոսքն արտահայտելը: Նրանք ապահովում են տարածական աուդիո, որպեսզի խոսքը հնչի այնպես, կարծես ավատարն է դա անում:

3D ավատարների օգտագործումը հաղորդակցությունն ավելի բնական է դարձնում: Վեբ-տեսախցիկով սովորական տեսազրույցներում աչքի կոնտակտը չի ստացվում, քանի որ զրուցակցին տեսնելու համար պետք է նայել էկրանին: Այս դեպքում ավատարները հարմարեցնում են աչքի գիծը, որպեսզի երկու օգտատերերն էլ կարողանան խոսելիս նայել միմյանց աչքերի մեջ:

Այդ ամենը մշակելու համար օգտագործվում են չորս վիդեո քարտեր՝ երկու Quadro RTX 6000 և երկու Titan RTX։

Դիսփլեյը 65 դյույմանոց 8K 60 Հց երկուռուցիկ վահանակ է, որը թույլ է տալիս դիտել իրական չափսի 3D ավատարի պատկերն առանց ակնոցի: Էկրանի դիմաց ինֆրակարմիր լուսավորություն է և տեղում ամրացված նստարան: Այն ապահովում է տարածության մեջ օգտատիրոջ դիրքի օպտիմալ ընթերցում և ուրիշի ավատարի ցուցադրում: Google-ը նույնիսկ փոքր պատնեշ է կառուցել նստարանի և էկրանի միջև՝ էկրանի ներքևի մասը թաքցնելու և ներկայության էֆեկտը մեծացնելու համար:

Google-ը շարունակում է զարգացնել և կատարելագործել սարքը: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի բաց վաճառքում և կոնկրետ որքան կարժենա։