Աշխարհի հզորները. ինչ մեքենաներ են վարում Մասկը, Ցուկերբերգը և Բեզոսը
Դիտումներ՝ *
16:37 2022-10-19

Մոլորակի ոչ բոլոր ամենահարուստ մարդիկ են ընտրում ամենաթանկ մեքենաները։

Երբ լսում ես այնպիսի հայտնի մարդկանց մասին, ինչպիսիք են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը կամ Բիլ Գեյթսը, մտածում ես, որ նրանք պետք է գոնե Rolls-Royce վարեն։ Այնինչ մոլորակի ամենահարուստ մարդկանցից ոմանք նախընտրում են բավականին համեստ մեքենաներ։

1. Ջեֆ Բեզոս – Honda Accord

Այս առումով իսկական լեգենդ է Amazon-ի ղեկավարը, որը գնել է սովորական Honda Accord և վարել այն շատ երկար։ Նշենք, որ Ջեֆը գնել է մեքենան իր առաջին միլիարդը վաստակելուց հետո:

2. Իլոն Մասկ – McLaren F1, Ջեյմս Բոնդի Lotus Esprit

Իլոն Մասկը, հավանաբար, ավտոբիզնեսի ամենաարտասովոր մարդկանցից մեկն է: PayPal-ով վաստակած առաջին միլիոններից հետո Մասկն անմիջապես գնել է երկու յուրահատուկ մեքենա. առաջին մեքենան McLaren F1-ն էր, որից հետո Lotus Esprit-ը՝ Բոնդի մասին «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմից:

3. Բեռնար Առնո – BMW 760Li

Բեռնար Առնոն Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահն է: Չնայած ընկերության պաթոսի և շքեղության մակարդակին, Բեռնարն ընտրել է համեմատաբար սովորական BMW 760Li:

4. Բիլ Գեյթս – Porsche 959

Microsoft-ը մոտ 124 միլիարդ դոլար բերեց Բիլ Գեյթսին։ Գեյթսի ավտոպարկի ամենահետաքրքիր մեքենան Porsche 959-ն է, որը նա գնել է դեռևս 80-ականներին՝ ավտոսրահից:

5. Մարկ Ցուկերբերգ – Pagani Huayra, Honda Jazz

Meta ցանցի ստեղծողն ավտոմեքենաների ընտրության հարցում աչքի է ընկել իր բազմազանությամբ։ Մի կողմից, Մարկի ավտոպարկում կա Pagani Huayra՝ V12-ով և երկու տուրբիններով, իսկ մյուս կողմից՝ փոքրիկ Honda Jazz, որով նա մեկ-մեկ երևում է հանրությանը: