ՆԱՍԱ-ն պատմել է ապակե անձրև ու ճառագայթում ունեցող մոլորակների մասին
Դիտումներ՝ *
16:00 2022-10-17

Դրանց թվում են նաև մի քանի արբանյակներով մոլորակ, Դրակուլայի տուն և զոմբիների կացարան:

NASA-ն բացել է Հելոուինի թեմայով կայք: Դրանում գործակալությունը խոսում է տիեզերքի ամենասարսափելի և սողացող օբյեկտների մասին։

Կայքում դուք կգտնեք 6 ներդիր: Յուրաքանչյուրը պատմում է մահացու կամ վտանգավոր երևույթների մասին, որոնք իրականում տեղի են ունենում տիեզերքում։ Սեղմելով ներդիրը, դուք կհասնեք թվային պլանետարիում և կկարողանաք տեսնել տվյալ մոլորակի մոդելը:

Ամենասարսափելի տիեզերական օբյեկտները՝ ըստ NASA-ի

HD 189733b-ը էկզոմոլորակ է, որը գտնվում է Երկրից 64 լուսատարի հեռավորության վրա: Այս մոլորակի վրա ապակու անձրև է գալիս 2 կմվ արագությամբ։ Եթե մարդ հասնի այնտեղ, նա անմիջապես կմահանա կտրվածքներից։

HD 209458b-ն էկզոմոլորակ է, որը կաշվից կթողնի և կմախքի կվերածի: Այս մոլորակը շատ մոտ է թռչում իր աստղին, ինչի պատճառով էլ կան անսովոր բարձր ջերմաստիճաններ։

Hat-P-11 b-ը մոլորակ է, որը ձեզ կվերածի Ֆրանկենշտեյնի: Նրա վրա անվերջ փոթորիկներ են, և յուրաքանչյուր այցելու անպայման կստանա կայծակ։

Trappist-1 b-ը կատարյալ մոլորակ է մարդագայլերի համար: Այն շրջապատված է միանգամից մի քանի պայծառ արբանյակներով։ Մոլորակի վրա ամեն օր կարող եք դիտել լիալուսինը։
YZ Cedi d-ն մոլորակ է, որը կատարյալ կլիներ Դրակուլայի համար: Այն ունի անսովոր մթնոլորտ, ինչի պատճառով երկինքը մշտապես կարմիր է։

PSR B1257+12 b-ը պուլսարային մոլորակ է, որի միջուկն անընդհատ հզոր ճառագայթում է արձակում։ Եթե մարդիկ այնտեղ ապրեին, անպայման կվերածվեին զոմբիների։

Proxima Centauri b-ն մոլորակ է, որը ձեզ կդարձնի մումիա: Այս մոլորակի ամբողջ մակերեսը հսկայական տաք անապատ է: Բացի այդ, այս օբյեկտը պտտվում է իր աստղի շուրջ հսկայական արագությամբ (շրջադարձ 11,2 օրում):

Սիրարփի Աղաբաբյան

168.am