«Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմը կվերածվի սերիալի
Դիտումներ՝ *
14:12 2022-10-17

2002 թվականի «Նյու Յորքի ավազակախմբերը» պատմական դրաման կվերածվի սերիալի և կարտադրվի Miramax Television-ի կողմից: Այս մասին հաղորդում է Deadline-ը:

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով ղեկավարել է Հերբերտ Ասբերիի գրքի լիամետրաժ ադապտացիան, առաջին երկու դրվագների գործադիր պրոդյուսերն է լինելու։ Նշվում է, որ շոուն կկենտրոնանա նոր կերպարների վրա, որոնք չեն եղել օրիգինալ ֆիլմում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի, Դենիել Դեյ-Լյուիսի և Քեմերոն Դիասի մասնակցությամբ։ Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։

«Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմը հանցավոր խմբավորումների մասին էր, որոնք գործում էին 19-րդ դարի կեսերին։ Կինոնկարը առաջադրվել է տասը Օսկարի (այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում), սակայն դրանցից ոչ մեկը չի ստացել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am