Դդումով պատրաստված դեմքի սնուցող դիմակ
Դիտումներ՝ *
19:22 2022-10-16

Հայտնի է, որ դդումը վիտամիններով չափազանց հարուստ բանջարեղեն է: Դրա շնորհիվ այն օգտագործվում է ոչ միայն կերակուրներում, այլեւ տնային պայմաններում պատրաստված կոսմետիկ միջոցներում, մասնավորապես՝ որպես դեմքի համար պատրաստվող դիմակի բաղադրիչ: Դդումը մաշկին առողջ փայլ եւ առաձգականություն է տալիս:

Դեմքի դիմակի պատրաստման համար օգտագործվում է թարմ, եփված, նրբաթիթեղում խորովված դդումի միջուկը, ինչպես նաեւ դրա մանրացված սերմերը:

Եթե ձեր մաշկը չոր է, ապա 2-3 գդալ եփված, գոլորշու վրա խաշված կամ խորովված դդումի միջուկին ավելացրեք ձվի դեղնուց, 1/2 ճաշի գդալ չզտած բուսական յուղ, 1 թեյի գդալ մեղր: Տաք խառնուրդը քսեք դեմքի մաքուր մաշկին եւ թողեք 20 րոպե:

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա 2-3 գդալ դդումի միջուկին ավելացրեք 1 թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ, ձվի սպիտակուց եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Զանգվածը քսեք դեմքին եւ պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք գոլ ջրով:

Իսկ եթե ձեր մաշկը կոմբինացված է, ձեր հարկավոր են 2-3 գդալ թարմ դդումի միջուկ եւ 2 թեյի գդալ մեղր: Զանգվածը քսեք դեմքին եւ պահեք 15-20 րոպե, հետո լվացեք գոլ ջրով: