Սննդամթերքի որ տեսակներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը
Դիտումներ՝ *
18:33 2022-10-13

Երիտասարդ ու փայլուն մաշկ ունենալու համար հարկավոր է սննդակարգում ներառել պարզ ու տարածված սննդամթերքի տեսակներ, որոնք կհագեցնեն օրգանիզմը սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով։ Այս մասին գրում է Eat This, Not That պորտալը՝ վկայակոչելով մաշկաբաններ Քսենիա Սոբչակին ու Ազա Հալիմին։

Մասնագետների խոսքով՝ մաշկը հնարավորինս երկար երիտասարդ պահելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար սովորություններից, այլև բավարար ուշադրություն դարձնել մշտական սննդակարգի մասը կազմող սննդամթերքի տեսակներին։ Օրինակ՝ սննդակարգում հավկիթ ներառելը կհագեցնի օրգանիզմը սպիտակուցներով՝ դրական ազդեցություն ունենալով նաև մաշկի վրա։

«Օգտակար խոլեստերինից բացի, հավկիթները պարունակում են նաև լյուտեին, որը բարձրացնում է մաշկի առաձգականությունն ու խոնավացնում է այն՝ տալով ավելի երիտասարդ տեսք», – ընդգծել է Քսենիա Սոբչակը։

Թեթև քաղցը հագեցնելու առողջարար տարբերակ կարող են լինել ընկույզները, որոնք կամրապնդեն սրտամկանն ու անոթները, իսկ հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութերի շնորհիվ նաև դրական ազդեցություն կունենան դեմքի մաշկի վրա։

«Սելենը, որով հարուստ են գրեթե բոլոր ընկույզները, նպաստում է մաշկի մաքրմանն ու բորբոքումների և բշտիկների քանակության նվազմանը», – հավելել է Ազա Հալիմը։