Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի պատմության ամենաերկարակյաց միապետերից է, ով նաեւ ամենազդեցիկներից մեկն է եղել: Դեռեւս թագուհու կենդանության օրոք նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական, պատրաստվել կենսագրական եւ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմել են նրա կյանքի եւ գործունեության մասին:
«Թագադրությունը» (The coronation)
Ֆիլմը փաստագրական է եւ պատրաստվել է BBC լրատվականի կողմից 2018 թվականին: Ֆիլմում թագուհին եւ լրագրող Ալաստեյր Բրյուսը բացահայտել են թագին առնչվող մի շարք ոչ սովորական պատմություններ:
Այն կոչվում է «Կայսերական թագի պատմությունը. Թագադրություն»:
«Թագուհու կորգին» (The Queen’s Corgi)
Ֆիլմը Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում էկրան է բարձրացել 2019 թվականի հուլիսի 15-ին՝ Ջուլի Ուոլթերսի եւ Ջեք Ուայթհոլի մասնակցությամբ:
«Թագուհու կորգի»-ն բրիտանացի միապետի ամենասիրելի շան՝ Ռեքսի արկածների մասին է, որը կորցնում է իր տիրուհու հետքը եւ պատահաբար հանդիպում է մի խմբի, որտեղ ամեն տեսակի շները կան եւ կռվում են միմյանց հետ: Թագուհու մոտ վերադառնալու իր էպիկական ճանապարհորդության ընթացքում Ռեքսը սիրահարվում է եւ բացահայտում իր իսկական եսը։
Անիմացիոն ֆիլմի սցենարի հեղինակներն են Ռոբ Սփարքլինգն ու Ջոնի Սմիթը, իսկ ռեժիսորները Վինսենթ Քեսթելութն ու Բեն Սթասենը:
«Թագուհին» (The Queen)
Սթեֆն Ֆրիրսի «Թագուհին» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2006 թվականին: Ֆիլմի սցենարի հեղինակը Փիթր Մորգանն է: Գլխավոր դերերում խաղացել են Հելեն Միրենը, Մայքլ Շինը եւ Ջեյմս Քրոմուելը:
Ֆիլմը պատմում է արքյադուստր Դիանայի մահից հետո թագավորական ընտանիքում առկա վիճակի եւ պարփակվելու, ինչպես նաեւ թագավորությունն այդ վիճակից հանելու հարցում վարչապետ Թոնի Բլերի ջանքերի մասին:
«Արքայական գիշերային զբոսանք» (The Royal Night Out)
Ֆիլմը պատմում է Մեծ Բրիտանիայի արքայադուստրերի՝ Եղիսաբեթ II թագուհու եւ արքայադուստր Մարգարիտի մասին`երկրորդ համաշխարհային պատմության տարիներին, երբ Եղիսաբեթը ծառայել է ԶՈՒ-ում:
Ջուլիան Յարոլդի ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերում խաղացել են Սարահ Գադոնը եւ Բել Փաուլին:
Style.news.am