WhatsApp-ն ունի վճարովի բաժանորդագրություն. ինչո՞ւ է դա անհրաժեշտ
Դիտումներ՝ *
18:30 2022-10-11

WhatsApp-ի բետա տարբերակում նորամուծություն է հայտնաբերվել, որը շուտով կազդի մեսենջերի բոլոր օգտատերերի վրա։ WhatsApp-ն այժմ ունի բաժանորդագրություն, որը կոչվում է Business Premium:
WhatsApp-ի բետա տարբերակում iOS-ի և Android-ի համար որոշ բիզնես հաշիվներ այժմ իրենց կարգավորումներում ունեն Պրեմիում բաժին: Դուք կարող եք բաժանորդագրվել դրան 30-օրյա փորձաշրջանով:

Ի՞նչ է տալիս Business Premium-ը.

• Մականուններ՝ կարելի է փոխել 90 օրը մեկ;
• Հղումներ՝այժմ ձեր WhatsApp հղումը սրա նման կլինի wa.me/nickname;
• Ձեր հաշվին կարող եք միացնել մինչև 10 սարք:
• Վերջին հատկությունն օգտակար է, երբ շատ աշխատակիցներ օգտագործում են հաշիվը հաճախորդների հետ շփվելու համար:

Ամեն ինչ, այո, շատ համեստ է։ Սակայն WhatsApp-ն իր բաժանորդագրությունը դասում է որպես գործիք մասնագետների համար՝ ի տարբերություն Telegram-ի, որն իր բաժանորդագրության մեջ չիպեր է տրամադրում ինչպես մասնագետների, այնպես էլ սովորական օգտատերերի համար։ Telegram Premium բաժանորդագրությունը հայտնվել է 2022 թվականի ամռանը:

WhatsApp Business Premium-ի արժեքը հայտնի չէ, քանի որ ներկայիս բաժանորդները գտնվում են 30-օրյա փորձաշրջանում: Պրեմիումի գինը հայտնի կդառնա մեկ ամսից, սակայն արդեն նշվում է, որ արժեքը կախված կլինի տարածաշրջանից։ WhatsApp Business-ի բոլոր նախկին գործառույթները մնում են անվճար:

Սիրարփի Աղաբաբյան

168․am