Շաբաթվա տեխնոլոգիական նորությունները․ Need for Speed, էլեկտրական սկուտերներ և ոչ միայն
Դիտումներ՝ *
18:39 2022-10-10

Ամենաթարմ իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնիկայի աշխարհից։

Xiaomi 12T Pro-ն ներկայացվել է պաշտոնապես. 200 MP տեսախցիկ և ամբողջական լիցքավորում 19 րոպեում

Դրանք երկու գլոբալ տարբերակներ են` չինական Redmi K50 Extreme Edition-ի թեմայով: Pro-model-ի գլխավոր առանձնահատկությունը բրենդի սարքերի մեջ ամենաբարձր լուծաչափով տեսախցիկն է։

Հայտնի է, թե երբ Apple-ը կթողարկի iPhone՝ USB-C-ով

Հոկտեմբերի 4-ին Եվրախորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է սմարթֆոնների, պլանշետների և տեսախցիկների լիցքավորման միակցիչների ստանդարտացման օրինագիծը։ Ըստ այդմ՝ բոլոր նման սարքերը լարային լիցքավորման համար ստիպված կլինեն օգտագործել USB-C։ Դա նշանակում է, որ Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning-ից։

Google-ը կազմակերպել է Pixel 7-ի և Pixel Watch-ի շնորհանդեսը

I/O շնորհանդեսի թիզերից հետո Google-ը պաշտոնապես հայտարարեց Pixel 7 և Pixel 7 Pro ֆլագմանների, ինչպես նաև իր առաջին խելացի ժամացույցի մասին:

Հրապարակվել է Need for Speed Unbound-ի առաջին թրեյլերը

Electronic Arts-ը պաշտոնապես ներկայացրել է Unbound-ը՝ Need for Speed սերիայի հաջորդ մասը: Սերիալին բնորոշ փողոցային մրցարշավից բացի, առաջին թրեյլերում ցուցադրել են բախում ոստիկանների հետ։

ՌԴ կառավարությունը հաստատել է երթևեկության նոր կանոններ էլեկտրական սկուտերների սեփականատերերի համար

Այժմ էլեկտրական սկուտերները, էլեկտրական սքեյթբորդները, սեգվեյները, միանիվները և այլ նմանատիպ սարքեր Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված են որպես տեղաշարժի անհատական միջոցներ։ Նրանք ենթարկվելու են ճանապարհային երթևեկության նոր կանոններին։