Ամերիկյան մաֆիններ՝ նարնջով
Դիտումներ՝ *
07:09 2021-12-21

Բաղադրիչներ

1. Ալյուր – 200 գ

2. Շաքարավազ – 130 գ

3. Կարագ – 100 գ

4. Ձու – 2 հատ

5. Նարինջ – 1 հատ

6. Վանիլին – 1 թ/գ

7. Փխրեցուցիչ – 1 թ/գ

8. Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1. Նարինջը կեղևազրկել, կեղևը շատ մանր քերիչով քերել (միայն նարնջագույն մասը): Նարնջի հյութը քամել: Կարագը հալեցնել, մի փոքր սառեցնել: Կարագի մեջ ավելացնել ձուն, շաքարավազը և վանիլինը, խառնել:

2. Զանգվածին ավելացնել նարնջի կեղևը, հյութը, խառնել գդալով: Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, գդալով խառնել, մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Կաղապարների մեջ տեղադրել հատուկ թղթե կաղապարները, յուրաքանչյուրի մեջ խմոր լցնել կաղապարի 3/4-ի չափով: Թխել մոտ 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի մաֆինները սառեցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ, զարդարել նարնջի կեղևով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am