Վրացական խոհանոցի ուտեստը՝ որպես կիրակնօրյա լավագույն ընթրիք
Դիտումներ՝ *
11:38 2022-12-24

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 500 գ

2. Ընկույզ – 1 բաժակ

3. Խմելի-սունելի – 1 թ/գ

4. Գինու քացախ – 2 ճ/գ

5. Աղ

6. Համեմ – 1 փունջ

7. Ձիթայուղ

8. Նռան հատիկներ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկները շերտատել: Վրան աղ ցանել և թողնել 20 րոպե: Հեղուկը քամել և սմբուկները երկու կողմից տապակել բուսայուղով:

2. Ընկույզը, սխտորը և համեմը հարել բլենդերով: Ավելացնել համեմունքներ, գինու քացախ, աղ, խառնել և մի փոքր նոսրացնել զանգվածը տաք ջրով:

3. Սմբուկի շերտերի վրա դնել ընկուզային խյուսից, ռուլետներ ձևավորել, զարդարել նռան հատիկներո և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am