Google-ը ներկայացրել է Pixel Watch-ը. պողպատե ժամացույց` Wear OS 3-ով
Դիտումներ՝ *
18:11 2022-10-07

Ներառված` վեց ամիս ուսուցում Fitbit Premium-ի հետ:

Pixel 7-ի և Pixel 7 Pro-ի հետ մեկտեղ Google-ը ներկայացրել է ևս մեկ սարք՝ Pixel Watch-ը, որի մասին խոսակցություններ են շրջանառվում արդեն մի քանի տարի: Ժամացույցը ստացել է կլոր թվատախտակ, պողպատե պատյան (առնվազն 80%-ը՝ վերամշակված) և կոմպակտ չափսեր՝ 41 մմ անկյունագծով, 12,3 մմ բարձրությամբ։ Առանց ժապավենի այն կշռում է ընդամենը 32 գ:

Ուռուցիկ AMOLED էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass 5-ով: Աշխատանքի համար պատասխանատու է Galaxy Watch 3-ում օգտագործվող Exynos 9110 չիպը: Մարտկոցի կյանքն օպտիմալացնելու համար ավելացվել է Cortex M33 պրոցեսոր: Այն օգտագործում է 2 ԳԲ օպերատիվ հիշողություն (առաջին անգամ՝ Wear OS-ի ժամացույցներում) և 32 ԳԲ ներքին հիշողություն:

Առողջությանը հետևելու համար տրամադրվում են սրտի զարկերի հաճախականության և SpO2 ստանդարտ սենսորներ, ինչպես նաև ԷՍԳ ռեժիմ (հաստատված է ԱՄՆ FDA-ի կողմից): Այս ժամացույցով կարելի է լողալ՝ հայտարարված է 5ATM ջրապաշտպանություն։

294 mAh մարտկոցը բավարար է 24 ավտոնոմ աշխատանքի համար: Ապահովված է մագնիսական արագ լիցքավորմամբ․ 50 տոկոսով՝ կես ժամում, 100 տոկոսով՝ 80 րոպեում։

Նորույթի մասին հայտարարել է Fitbit-ի(այժմ պատկանում է Google-ին) ղեկավար Ջեյմս Փարքը: Նա նաև հայտնել է, որ բացի նոր հնարավորությունները, հաճախորդները կստանան վեցամսյա Fitbit Premium բաժանորդագրություն, որը տրամադրում է ուսուցման հրահանգներ և առողջական վիճակի մասին ընդլայնյված հաշվետվություններ՝ հիմնված գաջեթի սենսորների տվյալների վրա: Ներառված կլինի նաև Pixel տեխնոլոգիայի սովորական բոնուսը՝ 3 ամիս YouTube Premium:

2023 թվականին ժամացույցը կսովորի նկատել ընկնելը և կապ հաստատել շտապօգնության ծառայության հետ, եթե օգտատերը չպատասխանի, որ իրեն լավ է զգում։ Հաղորդակցության համար կօգտագործվի զուգակցված սմարթֆոնը կամ LTE մոդուլը՝ հենց ժամացույցում:

Pixel Watch-ը հասանելի կլինի փայլող արծաթագույն, փայլատ սև և ոսկեգույն շամպայնի երանգներով: Wi-Fi-ով տարբերակը կարժենա 350 դոլար, իսկ LTE մոդելը՝ 400 դոլար։ Վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 13-ից։