Թոփ-5 աշնանային դիմակ մաշկի համար
Դիտումներ՝ *
20:24 2022-10-06

Աշունն արդեն ամբողջությամբ իր իրավունքներն է ստանձնել: Իսկ դա նշանակում է, որ մեր մաշկին հատուկ խնամք է պետք: Աշնանային եղանակին մաշկը հակված է չորանալու և հատուկ խնամքի կարիք ունի: Ուստի մեր գլխավոր խնդիրն է պատրաստել մաշկն իսկական ցրտերին:

Ահա թոփ-5 աշնանային դիմակ, որ կարող եք հեշտորեն պատրաստել տնային պայմաններում:

Իսպանական դիմակ չոր և փափուկ մաշկի համար

Լոբու վրա եռման ջուր լցրեք և թողեք 3-4 ժամ: Դրանից հետո եփեք լոբին մինչև փափկի, ապա ճզմեք մինչև շիլա ստացվի, ավելացրեք կիտրոնի հյութ: Ստացված զանգվածին ավելացրեք մի-փոքր ձիթապտղի յուղ: Քսեք տաք զանգվածը դեմքին և պահեք 15-20 րոպե, որից հետո մաքրեք տաք ջրով: Դիմակը սնուցում է մաշկն ու թեթև լիֆթինգի էֆեկտ է ստեղծում` վերացնելով հոգնածության հետքերը:

Բռինչից դիմակ հոգնած մաշկի համար

Բռինչի (калина) սառեցված հատիկներին ավելացրեք եռման ջուր, ճզմեք մինչև միասեռ զանգվածի ստացումը և ավելացրեք օսլա: Քսեք դեմքին 20 րոպեով, ապա լվացեք տաք ջրով: Այս դիմակը հարթեցնում է մաշկն ու բարելավում դեմքի գույնը:

Դիմակ աչքերի տակ փոսերը հեռացնելու համար

Հում կարտոֆիլը մանր քերել: Ստացված զանգվածը քսել աչքերի շուրջ հատվածներին: 15-20 րոպե հետո մաքրեք գոլ ջրով: Այս դիմակը հեռացնում է կապտուկները, աչքերի տակ փոսերն ու այտուցվածությունը:

Դիմակ չիչխանից

Չիչխանի սառեցված հատիկներին ավելացրեք եռացրած ջուր և ճզվեք մինչև միասեռ զանգված ստացվի: Ավելացրեք մի-փոքր թթվասեր: Քսեք դեմքին 20 րոպեով, ապա լվացեք տաք ջրով: Այս դիմակը հիանալի թարմեցնում է մաշկն ու օգնում է պահպանել երիտասարդությունը:

Դիմակ ստեպղինից

Մանր քերել ստեպղինը, ավելացնել հավկիթի դեղնուց և 2 ճաշի գդալ օսլա: Քսել դեմքին 15-20 րոպեով, ապա լվանալ տաք ջրով: Դիմակը հրաշալի սնուցում է, թարմեցնում և հարթեցնում է մաշկը: