Գիտնականները նշել են ոչ ակնհայտ պատճառ, որը հանգեցնում է քաշի ավելացման
Դիտումներ՝ *
18:28 2022-10-25

Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամերիկյան ընկերությունը կատարել է արտասովոր հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ ավելորդ քաշ հավաքելու լուրջ պատճառ կարող է լինել քնի պակասը։

Փորձարկմանը մասնակցել են 15 առողջ երիտասարդ տղամարդիկ: Նախ՝ նրանք մեկ շաբաթ լիարժեք հանգստացել են տանը, իսկ հաջորդ 10 օրերի ընթացքում քնել են ոչ ավելի, քան հինգ ժամ (աշխատանքային շաբաթվա իմիտացիա):

Փորձի շրջանակներում մասնակիցներին ընթրիքին տրվել է բարձր յուղայնությամբ կերակուր, սակայն բավականաչափ չքնելուց հետո նրանք ավելի քիչ բավարարված են զգացել ուտելուց հետո:

Քնի պակասի ազդեցությունը նյութափոխանակության վրա հետևելու համար մասնակիցները արյան նմուշներ են հանձնել: Վերլուծությունները ցույց են տվել, որ քնի պակասը բացասաբար է անդրադառնում ուտելուց հետո լիպիդային նյութափոխանակության վրա:

Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարմինը հաղթահարում ճարպերի կլանումը քնի պակասի արդյունքում։ Քնի պակասը հանգեցնում է քաշի ավելացման՝ ոչ միայն մեծացնելով քաղցը, այլև դանդաղեցնելով կալորիաների այրման արագությունը: Սրանից հետևում է, որ քնի ժամանակը նորմային հասցնելը կարող է կանխել քաշի ավելացումը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am