Պալեոնտոլոգները հայտնաբերել են դինոզավրերի նոր տեսակ, որը նման է առասպելական Լոխ Նեսի հրեշին
Դիտումներ՝ *
17:46 2022-10-01

Անսովոր հիբրիդ, որի մնացորդներն ուսումնասիրվել են ավելի քան 20 տարի։

ԱՄՆ-ից պալեոնտոլոգների խումբը հայտարարել է կոկորդիլոսի դեմքով և օձի պարանոցով ծովային դինոզավրի կմախքի մասերի ուսումնասիրության ավարտի մասին։ Դրանք հայտնաբերվել են Վայոմինգի պեղումների ժամանակ դեռևս 1995թ.-ին, սակայն հենց օրերս հայտնվեցին գիտական ​​աշխատանքները տվյալ տեսակի վրա:

iScience ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներն ասում են, որ ոսկորները, հավանաբար, պատկանում են կավճի դարաշրջանի պոլիկոտիլոիդ պլեզիոզավրին: Սողունին անվանել են Serpentissuchops pfisterae, ինչը թարգմանաբար մոտավորապես նշանակում է «օձի նմանվող կոկորդիլոսի դեմքով արարած»։

Ըստ գիտնականների՝ սա շատ նման է առասպելական Լոխ Նեսի հրեշին, որը հաճախ այդպես է պատկերված։

Պալեոնտոլոգներն ունեին արարածի ողջ կմախքի մոտ 35%-ը, բացակայում էին միայն նրա ոտքերը և ոտքերի հետ կապված մասերը, որոնք, գիտնականների կարծիքով՝ թիակների ձևով էին: Բրածոների խորը վերլուծությունից հետո արվել են հետևյալ եզրակացությունները.

  • Ի տարբերություն շատ այլ պլեզիոզավրերի, այս մեկն ուներ շատ երկար պարանոց և մեծ, երկարաձգված ծնոտ: Այս հատկանիշները, հավանաբար, օգնեցին արագ կողային հարվածներ հասցնել որսին բռնելու համար:
  • Երկար կոնաձև ատամները ցույց են տալիս, որ սողունը սնվել է մեծ քանակությամբ մանր կենդանիներով։ Ջրի մեջ նա իր պարանոցը ետ ու առաջ էր անում՝ ձկներին կամ այլ ծովային արարածներին բռնելու և կուլ տալու համար։
  • Ողնաշարի ուսումնասիրությունները հուշում են, որ այն ուներ մեծ էպաքսիալ մկաններ, որոնք թույլ էին տալիս արագ շարժել գլուխն ու պարանոցը:
  • Պլեզիոզավրուսի երկարությունը հասնում էր 7 մետրի։
  • Կմախքը թվագրվել է մեզոզոյան ժամանակաշրջանով. այն հայտնաբերվել է թերթաքարերում, մոտ 66-101 միլիոն տարեկան և ընդամենը մեկն էր պլեզիոզավրերի բազմաթիվ տեսակներից, որոնք ծովային դիապսիդների խմբի մաս են կազմում (սողունների ենթադաս):

Սիրարփի Աղաբաբյան

168.am