Մարս առաքելության նոր տվյալները հաստատում են հին օվկիանոսի գոյությունը
Դիտումներ՝ *
16:35 2022-09-28

Ժամանակին այս մոլորակը կարող էր նմանվել Երկրին:

Գիտնականները, վերլուծելով տվյալները, հայտնաբերել են հիդրատացված հանքանյութերի առկայություն «կոշտ ընդերքում»՝ հողի մակերեսի վրա կոշտ հանքային շերտ, որը սովորաբար ձևավորվում է ստորերկրյա ջրերի գոլորշիացման արդյունքում: Հետազոտողները նշում են, որ հայտնագործությունն ապացուցում է, որ վերջին միլիարդ տարիների ընթացքում ինչ-որ պահի տարածաշրջանում եղել է «զգալի հեղուկ ջրի ակտիվություն»:

Նրանք նաև ավելացրել են, որ «մարսի հողն ունի բարձր կրող հզորություն և ցածր շփման պարամետրեր», ինչը ցույց է տալիս քամու, ջրի կամ երկուսի պատճառով առաջացած էրոզիան:

Վարկածն այն մասին, որ Մարսի վրա ժամանակին եղել է հեղուկ ջրի օվկիանոս, նոր չէ՝ վերջին կլիմայի մոդելավորումը նույնպես ցույց է տվել նման օվկիանոսի գոյությունը: Իրոք, Չժուժոնգ ռովերի ժամանումից առաջ գիտնականները նույնիսկ Ստորգետնյա սառույցի հսկայական կուտակումներ հայտնաբերեցին Ուտոպիայի հարթավայրի տակ:

Առայժմ Tianwen-1-ը և Zhuzhong-ը կշարունակեն ճամփորդել Մարսում՝ ջրի հետ կապված ապացույցներ փնտրելու և այլ ուսումնասիրություններ իրականացնելու համար: CNSA-ն հայտնել է, որ իր գիտնականներն ուսումնասիրում են «Մարի մակերևույթի ապարների խտության և նրա էրոզիայի աստիճանի, մերձմարսյան տիեզերական միջավայրում իոնների և չեզոք մասնիկների բաշխվածության և Մարսի գրավիտացիոն դաշտի միջև կապը»։

Սիրարփի Աղաբաբյան

168.am