Nothing-ը ցուցադրել է «այլմոլորակային» ականջակալներ՝ խողովակի տեսքով
Դիտումներ՝ *
11:25 2022-09-29

Կարլ Պեյը շարունակում է ուրախացնել մեզ իր նոր արտադրանքով։ Այս անգամ OnePlus-ի համահիմնադիրը ցուցադրել է ապագայի անլար ականջակալները։ Նրանց դիզայնը պատրաստված է Nothing-ի կորպորատիվ ոճով։

Nothing-ը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ Ear Stick անլար ականջակալներ: Ընկերությունը հրապարակել է գաջեթի պաշտոնական  լուսանկարները։ Ականջակալը ստացել է սեփական թափանցիկ դիզայն և պատյան՝ խողովակի տեսքով։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Ականջակալների համար գովազդվում են այլմոլորակայինների արտասովոր զգեստներով մոդելներ։ Nothing-ը  սա չի կոչում «լիովին նոր արտադրանք»: Ասվում է նաև, որ դրանք կլինեն «չափազանց հարմարավետ և թեթև»։

Փաստորեն, Ear Stick-ը Nothing Ear-ի (1) պատճենն է՝ այլ պատյանով: Հավանաբար ընկերությունը կավելացնի նոր հնարավորություններ և կբարելավի ձայնի որակը սարքի նոր տարբերակում։

Ear Stick-ը վաճառքում կհայտնվի մինչև 2022 թվականի վերջ։ Մոտավոր արժեքը 99 եվրո է։

Սիրարփի Աղաբաբյան

168.am