Starlink-ից ինտերնետը հասանելի դարձավ Երկրի բոլոր մայրցամաքներում
Դիտումներ՝ *
15:20 2022-09-28

Starlink-ի լայնաշերտ ինտերնետ ծառայությունն այժմ հասանելի է Երկրի բոլոր մայրցամաքներում, ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ ակտիվ է բոլոր մայրցամաքներում, ներառյալ՝ Անտարկտիդայում»,- գրել է նա Twitter-ում:

SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ևս 54 Starlink արբանյակ, և այժմ ընկերության արբանյակային համաստեղության չափը գերազանցել է 3000-ը։

Սեպտեմբերին Starlink-ն արդեն սկսել է փորձարկումներն Անտարկտիդայում։ SpaceX-ը տերմինալ է տրամադրել ՄակՄուրդո բևեռային կայանի համար։ ԱՄՆ-ի Անտարկտիդայի ծրագրի գիտնականները, ԱՄՆ Ազգային սանիտարական հիմնադրամի աջակցությամբ, սկսել են տերմինալի փորձարկումը, որն ավելի մեծ թողունակություն կտրամադրի այլ մայրցամաքներին:

SpaceX-ը նաև Starlink-ի փորձարկում է անցկացրել JSX տարածաշրջանային ավիաընկերության ինքնաթիռի վրա: Դրա ընթացքում տվյալների փոխանցման արագությունը մշտապես գերազանցել է 100 Մբիթ/վրկ-ը։

Սիրարփի Աղաբաբյան

168.am