4 մթերք, որոնք չի կարելի խառնել ալկոհոլի հետ
Դիտումներ՝ *
17:45 2022-09-20

Lisa.ru-ն ներկայացնում է մթերքներ, որոնք չի կարելի համատեղել ալկոհոլային խմիչքների հետ:

Աղանդերներ

Քաղցրավենիքը մեծ քանակությամբ վնասակար է։ Ինչո՞ւ։ Մարսողական համակարգը առաջին հերթին մարսում է արագ ածխաջրերը, իսկ ալկոհոլը մնում է չմշակված։ Օրգանիզմը պարզապես ժամանակ չունի տոքսինների դեմ պայքարելու համար։

Քաղցր մրգեր

Մրգերը հաճախ մատուցում են գինիների, շամպայնի, լիկյորների, կոնյակի հետ։ Բայց բնության ոչ բոլոր նվերներն են օգտակար մեր ստամոքսի համար: Սա վերաբերում է քաղցր մրգերին և հատապտուղներին (խաղող, բանան, ձմերուկ կամ սեխ): Ալկոհոլի ազդեցության տակ մթերքները կսկսեն խմորվել աղիներում։ Արագ հարբածությունը երաշխավորված է։

Բանջարեղենային աղցան

Բանն այն է, որ բանջարեղենն ու կանաչեղենն օրգանիզմում արագ են մարսվում։ Նման ուտեստներ ուտելը նման է դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելուն։

Բնական և գազավորված հյութեր

Քաղցր ըմպելիքներն օրգանիզմի վրա գործում են այնպես, ինչպես աղանդերն ու քաղցր մրգերը  Լավ այլընտրանք է լոլիկի հյութը։ Այն իդեալական է օղիով կոկտեյլների համար։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru